Բեռնափոխադրումների հասկացությունը

Երկրներում տնտեսության զարգացումը սկսվում է տրանսպորտային ուղիների ձևավորումից: Պատահական չէ, որ աշխարհի զարգացած բոլոր երկրները բնութագրվում են նաև տրանսպորտային ուղիների զարգացած խիտ ցանցով: Տրանսպորտի միջոցով հումքը տեղափոխվում է մինչև վերամշակվող ձեռնարկություն, պատրաստի արտադրանքը հասցվում է սպառողներին, կապեր է հաստատվում արտադրության ճյուղերի, բնակավայրերի, երկրների միջև և այլն: Այսինքն տրանսպորտի համակարգում նույնպես ստեղծվում է նոր արժեք, ահա թե ինչու այս ճյուղը կոչվում է նյութական արտադրության բնագավառ:

Տրանսպորտային ծառայությունների շուկայի ձևավորումը կախված է տվյալ երկրի ազգային առանձնահատկություններից, որոնցով էլ որոշվում է այդ երկրի միջազգային փոխադրումների տեսակը: ՀՀ-ում միջազգային փոխադրումները հիմնականում բաժանվում են երկու խմբի` արտահանում-ներմուծում և տրանզիտ միջազգային փոխադրում: Որոշ երկրներում գոյություն ունի միջազգային փոխադրումների նաև հետևյալ խումբը` արտասահմանյան նավավարձությունների և բեռների փոխադրում: Այս երեք խմբերի սկզբունքային տարբերությունները կապվածեն.

1. Բեռների փոխադրման տրանսպորտային աշխատանքների տեխնոլոգիական սխեմաների, սպասարկումների կազմակերպման, փոխադրման համար կատարվող վճարումների համակարգի և փոխադրման գործընթացի մասնակիցների փոխադարձ հաշիվների համակարգի հետ: Այստեղ կարևոր գորրծոն է նաև համարվում փոխադրման տրանսպորտային աշխատանքների տեխնոլոգիական սխեմաների աշխարհագրական առանձնահատկությունները:

2.Բեռների շուկայի ձևավորման հետ: Արտահանում-ներմուծում փոխադրումների ժամանակ ամբողջ շուկան որոշվում է տվյալ երկրի արտաքին առևտրի շրջապտույտով և երկրի տնտեսական իրավիճակով, մյուս փոխադրումների ժամանակ բեռների շուկան ձևավորում է երկրի տարածքից դուրս և կախված չէ տնտեսական իրավիճակից:

Տրանսպորտային ծառայությունների համաշխարհային շուկաներում փոխադրումների գործընթացի տեխնոլոգիական համապատասխանությունը բաժանվում է հետևյալ սխեմաների մեջ`

  • ուղիղ երկաթուղային
  • ուղիղ ավտոմոբիլային
  • ուղիղ ավիացոն
  • խառը:
Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ փոխադրումների ոլորտում գոյություն ունեն տերմիններ, որոնք բնութագրում են այդ ոլորտը:

Համաշխարհային պրակտիկայում օգտագործվող և խառը փոխադրումներին վերաբերվող հիմանական տերմինները առաջարկված են տրանսպորտային պայմանագրերում, երկաթուղային համաձայնագրերում: Դրանցում ընդգրկում են տրանսպորտային բեռնափոխադրում կազմակերպող մարմինների կողմից օգտագործվող տերմիններն ու հասկացությունները: Դրանցից են`
  • Մուլտիմոդալ փոխադրում: Սա փոխադրում է, որտեղ մասնագիտացված է առնվազն 2 տեսակի տրանսպորտ:
  • Ինտերմոդալ փոխադրում: Բեռների փոխադրումը կատարվում է միևնույն տրանսպորտի միջոցով` օգտագործելով մի քանի բեռի տեսակ:
  • Կոմբինացված փոխադրում: Ինտերմոդալ փոխադրում է, որտեղ ճանապարհի մեծ մասը բեռն անցնում է երկաթուղային, ներքին ջրային և (կամ) ծովային տրանսպորտով, իսկ սկզբնական և վերջնական մասն անցնում է ավտոմոբիլային տրանսպորտով
  • Վազող ճանապարհներ: Բեռնված ավտոմոբիլի փոխադրումն է` իջեցված երկաթուղային բեռնահարթակով:
  • Ուղեկցումով փոխադրում: Բեռնված ավտոմոբիլի փոխադրումն է` տրանսպորտի այլ տեսակով:
  • Ռո-ռո փոխադրում: Անիվավոր շարժակազմի փոխադրումը նավերով` հորիզոնական դիրքով բարձման եղանակով:
  • Լո-լո փոխադրում: Խոշորացված բեռների բարձման-բեռնաթափման բեռի ուղղաձիգ եղանակով:
  • Ինտերմոդալ տրանսպորտային սարքավորում, որը կիրառում են ինտերմոդալ փոխադրման ժամանակ:
  • Պանամաքս փոխադրում, որոնք կատարվում են այնպիսի չափերի նավերով, որոնք կարող են անցնել Պանամայի ջրանցքով: Այդ չափերն են` առավելագույն երկարություն 295մ, լայնություն` 32.25մ:
  • Օուվեր-Պանամաքս: Փոխադրումն իրականացվում է` երկարությունը` 295 մ է, լայնությունը` 32.5մ-ից ավելի չափերի նավերով,
  • Տերմինալ: Վայր է, որտեղ կատարվում է տրանսպորտի տեսակի փոխարինում և բեռի մշակում:
Սպասարկման որակ: Մուլտիմոդալ փոխադրումների սպասարկման որակը որոշվում է փոխադրման արագության, առաքումների հաճախականության, չվացուցակի կատարման, բեռի պահպանվածության աստիճանով, բեռի տեղաշարժման, օպերատիվ հսկողության համար անհրաժեշտ իմֆորմացիոն համակարգի առկայությամբ:

Տրանսպորտի միջոցներով փոխադրում են բազմաթիվ և բազմատեսակ ապրանքներ: Հաշվի առնելով յուրաքանչյուր ապրանքնատեսակի ֆիզիկա-քիմիական հատկությունները, տարբեր ապրանքներ փոխադրում են իրեն համապատասխան եղանակով:

Միջազգային բեռնափոխադրումների իրավական կարգավորումը

Շատ երկրներում ընդունվում են միջազգային բեռնափոխադրումների մասին հատուկ իրավական ակտեր, որոնք սովորաբար հիմնվում են տրանսպորտային կոնվենցիաների վրա և լրացնում դրանց:Միջազգային տրանսպորտի իրավունքի յուրահատկությունն այն է, որ միջազգային փոխադրումների կատարման ընթացքում համապատասխան նյութաիրավական նորմերն ընդունվում են տարբեր կոլիզիոն սկզբունքների հիման վրա:

Միջազգային տրանսպորտային իրավունքի աղբյուրներն են՝

  • միջազգային համաձայնագրերը և պայմանագրերը
  • միջազգային փոխադրումների մասին միջազգային կազմակերպությունների բանաձևերը
  • առանձին երկրների ազգային օրենսդրությունը
  • սովորույթները
  • դատական պրակտիկան
  • առանձին պետությունների ավանդույթները
Միջազգային փոխադրումներին վերաբերող գրեթե բոլոր պայմանագրերի դրույթներում կողմերից մեկը, ի դեմս տրանսպորտային կազմակերպության (փոխադրող), պարտավորվում է բեռը կամ ուղևորին փոխադրել պայմանավորված նշանակետը, իսկ մյուս կողմը, ի դեմս բեռնատիրոջ կամ ուղևորի, պարտավորվում է փոխադրողին վճարել համապատասխան գումար:

Տրանսպորտային կոնվենցիաները սահմանում են հիմնական վավերապայմանները, պահանջները, ռեկվիզիտները, ինչպես նաև տրանսպորտային փաստաթղթերի ձևերը, որոնք պետք է կիրառվեն միջազգային փոխադրումների ժամանակ: Առավել տարածված է տրանսպորտային փաստաթղթերի երկու տեսակ՝ բեռնագիր (երկաթուղային, օդային և ավտոմոբիլային հաղորդակցությունների համար) և կոնոսամենտ (ծովային և գետային հաղորդակցությունների համար):

Միջազգային համաձայնագրերը ծառայում են տարբեր կանոնների և պահանջների միասնականացման համար: Դրանք ընդունվում են միայն կողմերի համաձայնության դեպքում և միայն այն ոլորտներում, որոնք որոշվում են կոնկրետ համաձայնագրերով: Բացի բազմակողմ համաձայնագրերի և կոնվենցիաների, գոյություն ունեն բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, որոնք նույնպես վերաբերում են տրանսպորտային գործունեությանը և կնքվում են երկկողմ հիմքի վրա:

ՀՀ-ում բեռնափոխադրումները ըստ տրանսպորտի առանձին տեսակների

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է, այն էլ խիստ կտրտված մակերևույթով, ապա տրանսպորտային ուղիների կառուցումը կապված է դժվարությունների ու մեծ ծախսերի հետ: Չնայած այդ դժվարություններին, դեռևս շատ հնուց պատմական Հայաստանի տարածքով հյուսիսից դեպի հարավ և արևմուտքից դեպի արևելք կառուցվել էին առևտրական մի շարք ճանապարհներ, որոնցով Հայաստանը առևտրատնտեսական կապեր էր պահպանում բազմաթիվ երկրների հետ: Հանրապետության այժմյան տարածքում ժամանակակից տրանսպորտային ուղիների կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջերից, կապված երկաթուղիների կառուցման հետ: Իսկ 1920-ական թվականներից սկսած մինչ այսօր ոչ միայն վերակառուցվում և զարգանում է հանրապետության երկաթուղային ցանցը, այլև ստեղծվում է ժամանակակից ավտոմայրուղիների ցանց, ինչպես նաև տրանսպորտի այլ տեսակներ, որոնց միջոցով Հայաստանը կատարում է միջազգային բեռնափոխադրումներ աշխարհի տարբեր երկրների հետ:

Հայաստանի Հանրապետությունը իր միջազգային բեռնափոխադրումների մի մասն էլ իրականացնում է երկաթուղային տրանսպորտի միջոցով:

Երկաթուղային տրանսպորտ

1988 թ. հանրապետության շահագործվող երկաթուղու երկարությունը կազմեց 831 կմ (հետագայում նոր երկաթուղիներ չեն կառուցվել): Այժմ հանրապետության երկաթուղին ամբողջապես էլեկտրաֆիկացված է: Հանրապետությունում շրջափակման հետ ժամանակ (1994 թ.)երկաթուղու բեռնաշրջանառությունը խիստ իջել է:ՀՀ երկաթուղու երկարությունը 2017 թ. կազմել է 711 կմ:

Ավտոտրանսպորտ

ՀՀ-ն իր միջազգային և ներքին բեռնաշրջանռությունը կատարում է նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով: 2017 թ. տրանսպորտի այս ճյուղին բաժին է ընկել բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 62.8%-ը: Իսկ նույն թվականին այդ ճյուղի բեռնաշրջանառությունը կազմել է 74.6 մլն տոննա-կիլոմետր:

Խողովակաշարային տրանսպորտ

Վրաստանից Հայաստան ձգվող մայր գազամուղն էլ ճյուղավորվում և ընդգրկվում է ամբողջ հանրապետության տարածքը: Գազամուղը այժմ այն հիմնական տրանսպորտային միջոցն է, որով ներմուծվում է հանրապետության համար վճռական դեր խաղացող վառելիքը,որով պայմանավորված է նաև հանրապետության ջերմաէներգետիկ տնտեսության գործունեությունը: 2005 թ. սկսվել է Իրան Հայաստան գազամուղի կառուցումը, որով ոչ միայն մեր հանրապետությունն Իրանից կստանա մեծ քանակությամբ բնական այրվող գազ, այլև Հայաստանի տարածքով Իրանի գազը կարտահանվի Եվրոպա: Հանրապետության բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում խողովակաշարային տրանսպորտի տեսակարար կշիռը 2017 թ. կազմել է 10.1%:

Օդային տրանսպորտ

Օդային տրանսպորտն Հայաստանի Հանրապետության աշխարհագրական բարդ դիրքի հետ կապված ունի առանձնահատուկ կարևոր նշանակություն: Օդային տրասնպորտի բեռնաշրջանառությունը 2017 թ. կազմել է 5.8 մլն. տ-կմ: