Մեր Մասին

”ԲԻ ԷՖ Տրանս” բեռնափոխադրման ընկերությունը ստեղծվել է 2018 թ. և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեցտարի ընկերությունը ընդլայնում է իր գործունեության շրջանակը ՝ իրականացնելով միջազգային բեռնափոխադրումներ՝ ինչպես Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ երկրներ, Եվրոպա , այնպես էլ հակառակ ուղղությամբ`բարձր մակարդակով և միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընկերությունը բաց է երկարատև, բազմակողմանի համագործակցության համար, տնտեսության բոլոր բնագավառներում, ինչպես հիմնական, այնպես էլ նոր հաճախորդների և գործընկերների հետ:

”ԲԻ ԷՖ Տրանս” ՍՊԸ-ն ձգտում է նոր բարձունքների` միշտ պատրաստ առողջ մրցակցության նոր շուկաներում:Ձգտելով կատարելության և ի նպաստ սպառողի շահերի` ընկերությունը զարգացնում , արտահանում և տեղափոխում է առաջնակարգ ապրանքներ և ծառայություններ: Ընկերությունը ձգտում է դառնալ մեր երկրի նոր դեմքը, դառնալ Հայաստանը ներկայացնող արժանի այցեքարտ` տարածելով հայկական բրենդեր, որոնք ամբողջ աշխարհում բարի համբավ ձեռք կբերեն իրենց համային, օրգանիկ հատկություններով, անկրկնելի որակով և յուրօրինակությամբ:

Միջազգային և ներքին բեռնափոխադրումներն իրականացվում ենք մեր սեփական բեռնատար մեքենաներով,ինչպես նաև մեր ընկերության ռեզերվում գտնվող 200-250 բեռնատար մեքենաներով, որոնք կարող են ծառայություն իրականացնել տարբեր ուղղություններով: Ամեն տարի մեր ընկերությունն իրականացնում է 25,000-30,000 տոննա տարբեր ապրանքների բեռնափոխադրում:

Մենք երաշխավորում ենք ապրանքների անվտանգ փոխանցումը հասցեատիրոջը: Օգտվեք մեր ծառայություններից և կհամոզվեք դրանում:

Հիմնական ծառայություններ

Բեռնատար մեքենաներով փոխադրումներ

Բեռնատար մեքենաներով բեռների փոխադրումները մեր ընկերության հիմնական բեռնափոխադրման տեսակն է։ Մենք իրականացնում ենք բեռների փոխադրումներ Հայաստանից դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ, մասնավորպես Ռուսաստան և հակառակ ուղղություններով։

Հավաքական բեռների փոխադրումներ

Մենք իրականացնում ենք բեռնատար մեքենաներով բեռների փոխադրումներ ամբողջական և հավաքական տարբերակներով։ Փոքրածավալ բեռների համար առաջարկում ենք հավաքական փոխադրումներ:

Ներքին բեռնփոխադրումներ

Կախված բեռի տեսակից, չափերից և քաշից՝ մենք տրամադրում ենք համապատասխան բեռնատարներ դեպի Հայաստանի բոլոր մարզեր և Արցախ փոխադրումներ իրականացնելու համար:

Հավելյալ Ծառայություններ

Ապահովագրություն

Մենք խրախուսում ենք մասնակի և ամբողջական ռիսկերի ապահովագրությունը մեր բոլոր բեռնափոխադրումների համար: Մեր ծառայությունների մեջ մենք ներառում ենք նաև ռիսկի գնահատումը: Այն կարող է հաշվարկվել` ելնելով տվյալ առաքման պահանջներից, հիմք ընդունելով միջազգային ստանդարտները:

Բարձում / բեռնաթափում

Մենք առաջարկում ենք բարձման և բեռնաթափման ծառայություններ միջազգային և ներքին փոխադրումների դեպքում: Կախված բեռի տեսակից, չափերից և քաշից` մենք տրամադրում ենք համապատասխան սարքավորումներ և փորձառու մասնագետներ բեռների ապահով և արդյունավետ տեղաշարժի համար։

Մաքսային ձևակերպումներ

Մենք առաջարկում ենք մաքսային ձևակերպումների հետևյալ ծառայությունները՝

  • մաքսային խորհրդատվություն
  • բեռների նախնական զննում և նախնական ձևակերպում
  • վկայագրերի և թույլտվությունների ստացում
  • մաքսային վճարների հաշվարկում
  • փաստաթղթերի վերջնական ձևակերպում և բեռների բաց թողում

Աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ՝ մեր ընկերությունը մաքսային ձևակերպումների հարուստ փորձ է ձեռք բերել ամենատարբեր ոլորտներում՝

  • հանքային արդյունաբերություն
  • շինարարություն
  • սարքավորումներ և պահեստամասեր
  • սննդամթերք և այլն:

Նորություն

Երիտասարդ կադրերի ձևավորման խթանման համար ընկերությունը մշակել և իրականացնում է մասնագիտական դասընթացների ծրագիր:

Մեր թիմը Ընկերությունում աշխատում են փորձառու, հմուտ և պատասխանատու անձինք: Նրանցից յուրաքանչյուրը լիովին տիրապետում է իր կողմից իրականացվող աշխատանքներին և ձգտում է հնարավորինս կիրառել իր մարդկային և բարձր մասնագիտական հմտությունները կատարվող աշխատանքների կատարելագործման հարցում:

Դավիթ Գևորգյան

Գլխավոր տնօրեն

Էլ․փոստ՝ info@bftrans.am
Հեռ․ : +374 55889993 (Viber,WhatsApp)
Խոսակցական լեզուներ : հայերեն,ռուսերեն,անգլերեն

Սամսոն Շահնազարյան

Գլխավոր տնօրեն

Էլ․փոստ՝ info@bftrans.am
Հեռ․ : +374 44735650/+374 77735650 (Viber,WhatsApp)
Խոսակցական լեզուներ : հայերեն,ռուսերեն

Հասմիկ Շահնազարյան

Ավագ լոգիստիկ

Էլ․փոստ՝ info@bftrans.am
Հեռ․ : +374 55330040 (Viber,WhatsApp)
Խոսակցական լեզուներ : հայերեն,ռուսերեն,անգլերեն

Նազելի Հովսեփյան

Լոգիստիկայի մասնագետ,թղթաբանության ղեկավար

Էլ․փոստ՝ info@bftrans.am
Հեռ․ : +374 91261644 (Viber,WhatsApp)
Խոսակցական լեզուներ : հայերեն,ռուսերեն,անգլերեն

Գայանե Բաբաջանյան

Հասարակության հետ կապերի ղեկավար

Էլ․փոստ՝ gayanebabajanyan67@gmail.com
Հեռ․ : +374 98334640 (Viber,WhatsApp)
Խոսակցական լեզուներ : հայերեն,ռուսերեն,անգլերեն

Հետաքրքրվա՞ծ եք աշխատել BF Trans-ի հետ