Փաթեթավորում և պահում

Փաթեթավորման հիմնական նշանակությունը ապրանքի անվտանգության ապահովումն է։Ապրանքի առանձնահատկություններով է պատճառաբանվում տարբեր տեսակի փաթեթավորման միջոցների կիրառումը՝ արկղեր, տակառներ, պարկեր, շշեր, ապակե տարաներ, պայուսակներ, զամբյուղներ և այլն:

Անվտանգություն և որակ

Անվտանգություն - Մեր ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում բացառապես անվտանգության կանոնների պահպանմամբ ՝ հնարավորինս անվտանգ կազմակերպելով աշխատանքները:
Որակ - Մենք ձգտում ենք միշտ ապահովել ծառայությունների ամենաբարձր որակը՝ բարելավելով որակի կառավարման մեխանիզմները:Մեր ծառայությունների որակն ապահովում ենք մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով։

Խնամք շրջակա միջավայրի համար

Մեր աշխատանքում մենք միշտ առաջնորդվում և գործում ենք օրենքներով ու նորմերով, որոնք սահմանված են համապատասխան օրենսդիր մարմինների կողմից:Մենք միշտ պատրաստ ենք շրջակա միջավայրի ապահովությունն ապահովող ստանդարտների շրջանակներում մասնկացել և ողջունել բոլոր խելամիտ և զարգացման միտումներ ունեցող հասարարական ծրագրերին:

Առաքումը ժամանակին

Մեր ամենագլխավոր սկզբունքն է լինել ճշտապահ բոլոր հաճախորդների նկատմամբ և ժամանակին իրականացնել պատվերների կատարումը։ Մենք աշխատում ենք գործել հնարավորինս արագ և արդյունավետ,որպեսզի տնտեսապես օգտակար լինենք մեր հաճախորդներին։

Մեր մասին ”ԲԻ ԷՖ Տրանս” ՍՊԸ բեռնափոխադրման ընկերություն

”ԲԻ ԷՖ Տրանս” բեռնափոխադրման ընկերությունը ստեղծվել է 2018 թ. և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեցտարի ընկերությունը ընդլայնում է իր գործունեության շրջանակը ՝ իրականացնելով միջազգային բեռնափոխադրումներ՝ ինչպես Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ երկրներ, Եվրոպա , այնպես էլ հակառակ ուղղությամբ`բարձր մակարդակով և միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընկերությունը բաց է երկարատև, բազմակողմանի համագործակցության համար, տնտեսության բոլոր բնագավառներում, ինչպես հիմնական, այնպես էլ նոր հաճախորդների և գործընկերների հետ:

”ԲԻ ԷՖ Տրանս” ՍՊԸ-ն ձգտում է նոր բարձունքների` միշտ պատրաստ առողջ մրցակցության նոր շուկաներում:Ձգտելով կատարելության և ի նպաստ սպառողի շահերի` ընկերությունը զարգացնում , արտահանում և տեղափոխում է առաջնակարգ ապրանքներ և ծառայություններ: Ընկերությունը ձգտում է դառնալ մեր երկրի նոր դեմքը, դառնալ Հայաստանը ներկայացնող արժանի այցեքարտ` տարածելով հայկական բրենդեր, որոնք ամբողջ աշխարհում բարի համբավ ձեռք կբերեն իրենց համային, օրգանիկ հատկություններով, անկրկնելի որակով և յուրօրինակությամբ:

Միջազգային և ներքին բեռնափոխադրումներն իրականացվում ենք մեր սեփական բեռնատար մեքենաներով,ինչպես նաև մեր ընկերության ռեզերվում գտնվող 200-250 բեռնատար մեքենաներով, որոնք կարող են ծառայություն իրականացնել տարբեր ուղղություններով: Ամեն տարի մեր ընկերությունն իրականացնում է 25,000-30,000 տոննա տարբեր ապրանքների բեռնափոխադրում:

Մենք երաշխավորում ենք ապրանքների անվտանգ փոխանցումը հասցեատիրոջը: Օգտվեք մեր ծառայություններից և կհամոզվեք դրանում:

courier

Ո՞րն է մեր յուրահատկությունը

Փաթեթավորում և պահեստավորում

Ապահովություն և որակ

.

Շրջակա միջավայրի պահպանում

40
Our Locations hy

500
Clients Worldwide hy

44
Owned Vehicles hy

7000
Tonnes Transported hy

What Our Customers Saying

Հետաքրքրվա՞ծ եք աշխատել BF Trans-ի հետ

Մեր Գործընկերները